Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը առաջիկա կառավարության նիստին կներկայացնի առաջարկ՝ Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։
Բանաձևի նախագծում նշվում է, որ բարոյական և պատմական պարտավորությունից մղված՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կատարված հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Այն նաև առաջարկում է դատապարտել այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։ Կառավարության կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը կներկայացվի Քնեսեթի քննարկմանը։
Աղբյուր՝ @rega_news_ru










