Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իսրայելը չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը վնասազերծված չէ. Նեթանյահու

Իսրայելը չի ​​դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում, մինչև չվերադարձնի արմատականների կողմից պահվող բոլոր պատանդներին և չվերացնի անկլավում իշխող ՀԱՄԱՍ-ին։ Սակայն Իսրայելը հավատարիմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից աջակցվող հրադադարի առաջարկին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Առաջինը, մենք չենք ավարտի պատերազմը, քանի դեռ չենք վերադարձնել բոլոր 120 պատանդներին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել»,- ասել է Նեթանյահուն։

Բացի այդ, Իսրայելի վարչապետը խոստացել է ամեն գնով և ամեն կերպ կանխել իրենց  ոչնչացնելու Իրանի մտադրությունները (Նեթանյահուն համապատասխան հայտարարություններ է արել՝ ելույթ ունենալով Գնեսեթի (Իսրայելի խորհրդարան) լիագումար նիստում։

Հունիսի 24-ի գիշերը Իսրայելի վարչապետի գրասենյակը հատուկ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն է, որ դեմ է Գազայի զինադադարի և առևանգվածների ազատ արձակմանը: Նշել է, որ կառավարության ղեկավարի գրասենյակն այս պարզաբանումն արել է  Իսրայելի հեռուստատեսության 14-րդ ալիքին տված հարցազրույցից հետո, որի ժամանակ նա   հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ «մասնակի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։