Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսրայելը հերքում է, որ համաձայնել է հնգժամյա հրադադարին և Գազայում մարդասիրական միջանցք բացելուն

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենք հրադադար չեն սահմանել Գազայից մարդասիրական միջանցք բացելու և մարդկանց տարհանումն ապահովելու համար. հաղորդում է The Times of Israel-ը:

«Այս պահին չկա հրադադար, որը թույլ կտա մարդասիրական օգնություն մատակարարել Գազային կամ օտարերկրացիների հեռանալը»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:

Ինչպես արդեն հայտնել էինք,  Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 9։00-ից պետք է հրադադար լիներ, ինչին համաձայնել էր Իսրայելը, որպեսզի հնգժամյա մարդասիրական միջանցք բացվեր

Առնվազն 100 մարդատար  բեռնատար է կուտակվել Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում, որոնք սպասում են մարդասիրական միջանցքի բացմանը։