Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածներ է հասցնելու Մերձավոր Արևելքի թիրախներին

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն Իրանի հարձակումից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Թել-Ավիվում. ասված է Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Ֆարս-ը:

Նշվում է, որ իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը Իսրայելին ուղղված հարվածների առաջին ալիքի ընթացքում խոցել է թիրախները:

Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի մոտակա գազային հարթակներին։

«Ավիաբազաներից ոչ մեկը կրիտիկական վնաս չի ստացել, և այսօր երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռները հարվածներ են հասցնելու Մերձավոր Արևելքի տարածաշրջանային թիրախներին»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը: