Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նեթանյահուն գիտի, որ սա մեր հնարավորությունների միայն մի փոքր մասն է. Իրանի հետ հակամարտության մեջ մի՛ մտեք. Փեզեշքիան

Իրանը վճռական պատասխան տվեց Սիոնիստական ռեժիմի ագրեսիային: Այս մասին X-ի իր էջում գրել է Փեզեշքիանը` անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի հարձակմանը:

Նա նշել է, որ իրենց պատասխանը հիմնված էր օրինական իրավունքների վրա և ուղղված էր Իրանի և տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության ապահովմանը:

«Նեթանյահուն գիտի, որ սա մեր հնարավորությունների միայն մի փոքր մասն է։ Իրանի հետ հակամարտության մեջ մի՛ մտեք»,-հավելել է ԻԻՀ նախագահը: