Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իսրայելը կօգնի Լիբանանին՝ զինաթափելու «Հըզբոլլահը»

Իսրայելը պատրաստ է օգնել Լիբանանին զինաթափել «Հըզբոլլահ»-ը. հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Իսրայելը ողջունում է նախագահ Աունի գլխավորությամբ Լիբանանի կառավարության որոշումը՝ զինաթափել «Հըզբոլլահ»-ը։ Սա հնարավորություն է՝ վերականգնելու Լիբանանի ինքնիշխանությունը և վերակենդանացնելու պետական ​​ինստիտուտները», – ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանի կառավարությունը որոշել է տարեվերջին զինաթափել «Հըզբոլլահ»-ը և մյուս զինված խմբավորումները։