Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իսրայելական զինուժը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ իսրայելական գործողությունների հետևանքով  սպանվել է Իրանի զինված ուժերի նոր շտաբի պետ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալի Շադմանին: Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի կենտրոնում  գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր: