Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսկենդերունի նավահանգստի հրդեհն ահագնանում է

Հայկական Կիլիկիայի Ադանայի նահանգի Ալեքսանդրետտայի,  թուրքական վերանվամբ՝ Իսկենդերունի նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հրդեհը։

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Պատմական Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հզոր հրդեհն ահագնանում  է.  հայտնում է Anadolu գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան, նավահանգստի տարածքում գտնվող  բեռնարկղերում։ Երկրաշարժի ժամանակ բեռնարկղերը շրջվել են. հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։

Գործակալության տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել է առափնյա պահպանության «Յաշամ»  նավը, սակայն հրդեհը շարունակում է ընդգրկել նավահանգստի  նոր տարածքներ։

Հաթայ նահանգի Իսկենդերուն նավահանգստի գործունեությունը  երկուշաբթի ժամանակավորապես դադարեցվել է։