Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը քրգործերով, ահաբեկչությամբ, կրիմինալը գործի դնելով, շանտաժով ամեն ինչ անելու է, որպեսզի բացառի Գյումրիում իր պարտությունը. քաղաքագետ

27/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

-Պարո՛ն Բաղդասարյան, Գյումրիի ընտրություններից երկու օր առաջ իշխանությունն աննախադեպ ճնշումներ է գործադրում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ քիչ առաջ ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին, առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից Էմմա Գրիգորյանը: Ընդդիմադիր թեկնածուների շտաբներում և նրանց համակիրների բնակարաններում համատարած խուզարկություններ են։ Ինչի՞ մասին են խոսում իշխանությունների նման կոշտ քայլերը։

-Հասկանալի է, որ համապետական ընտրություններից առաջ իշխանութուններն այսպիսով և՛ իրենց քարոզչական նախավարժանքն են անցկացնում, և՛ ոստիկանական ուժերի ճնշումներն են փորձարկում։ Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ կանեն՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու համար, և Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ այլևս ոչ մի աջակից չունենա, իշխանությունը կփորձի պահել հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով։

Այսինքն՝ այսօրվա պատկերը միանգամայն սպասելի պետք է լիներ, և կարծում եմ՝ ընդդիմության համար էլ Գյումրիի ընտրության արդյունքներն այնքան էլ էական չեն, որքան կարևոր է այն, թե ինչ լիցք պետք է հաղորդվի համապետական ընտրություններից առաջ իրենց համակիրներին և հասարակությանը։

Կրկնում եմ՝ Գյումրիում կայանալիք ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրի» համար կարևոր են որպես նախավարժանք։ Վստահ եմ՝ որքան իշխանությունների դիրքերը թուլանան, այնքան ռեպրեսիվ մեքենան ավելի ինտենսիվ և ագրեսիվ է աշխատելու։ Որովհետև, համոզված եմ, իշխանությունները ոչ մի դեպքում չեն զիջի իշխանությունը թեկուզ ամենափոքր գյուղում՝ ուր մնաց, թե հանրապետության երկրորդ քաղաքում։

–Պարո՛ն Բաղդասարյան, ըստ Ձեզ՝ գյումրեցին կարո՞ղ է ձայն տալ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին, որը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ընդհուպ կնոջը գրանցել է որպես միայնակ մայր, որպեսզի վերջինս կարողանա 3 երեխաների համար սոցիալական նպաստ ստանալ։

-Այս դեպքում անձիք ինձ չեն հետաքրքրում, որովհետև նայում եմ բոլորին թեկնածուներին, և տեսնում եմ, որ մարդկային որակների առումով նրանք միմյանցից շատ չեն տարբերվում։ Բայց խնդիրն ուրիշ է. խնդիրն այն է՝ կկարողանա՞ հասարակությունը վեր կանգնել անձերից և ընդհանրապես մերժել իշխանություններին՝ անկախ նրանից, թե  ով կլինի իշխանության թեկնածուն, և ով կլինի ընդդիմության թեկնածուն։ Որովհետև հանրապետության երկրորդ քաղաքին պատիվ չէր բերի, եթե իշխանությունների այսքան ցինիկ պահվածքից հետո ՔՊ-ն Գյումրիում ձայն ստանար։ Սա է խնդիրը, թե չէ անձերին պետք է մի կողմ դնել։

Էլի եմ ասում՝ մարդկային որակների առումով նրանց միջև մեծ տարբերություն չկա։

-Լավ իմանալով քաղաքապետի յուրքանչյուր թեկնածուի անցյալը և ներկան՝ ստեղծված իրավիճակում ո՞րն է ամենառացիոնալ քայլը, որն այս ընտրություններին կարող է և պետք է կատարի գյումրեցին։

-Կարծում եմ՝ քվեախցիկում կանգնած՝ գյումրեցիները պետք է առաջնորդվեն մեկ սկզբունքով՝ ում ուզում են՝ ձայն տան, բայց ոչ՝ իշխանության թեկնածուին։ Մարտի 30-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ահա այս սկզբունքը պետք է գործի։

Գյումրին, ամեն դեպքում, ավանդույթներ, բարքեր, արժեքներ ունեցող քաղաք է։ Այնտեղ հին, ընտանեկան-ավանդական կապերը շատ ուժեղ են, բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են։ Քաղաքապետի թեկնածուներից յուրաքանչյուրը, նրա գերդաստանը, բնականաբար, ունեն իրենց կապերը, անցյալն ու նախապատմությունը։ Գյումրիում ավանդական արժեքները շատ ամուր են, բայց, նորից եմ կրկնում, միակ սզբունքը, որով պետք է ընտրություն կատարելիս առաջնորդվի ամեն մի գյումրեցի, պետք է լինի սա՝ ում ուզում են՝ ընտրեն՝ բացի իշխանությունների ներկայացուցչից։

Ինչո՞ւ եմ այսպես ասում. որովհետև Գյումրու ընտրությունները միայն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիր չեն. սրանք ուղղակիորեն մարդկային և արժանապատվության խնդիր են։

-Պարո՛ն Բաղդասարյան, եթե այնպես ստացվի, որ առաջիկա կիրակի գյումրեցին իսկապես իր ձայնը չտա ՔՊ-ական թեկնածուին, իշխանությունները դրանից ի՞նչ հետևություններ պետք է անեն։ Հնարավոր պարտությունը ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ իշխանությունների հետագա քայլերի վրա։

-Իշխանությունները չեն պարտվի, նրանք ոչ մի դեպքում չեն պարտվի։ Եթե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն զբաղեցնի երկրորդ հորիզոնականը, առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն կհայտնվի բանտում։ Եթե ՔՊ-ական թեկնածուն հայտնվի հինգերորդ տեղում, առաջին չորս տեղերում հայտնված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կհայտնվեն բանտում։ Իշխանությունները քրեական գործերով, ահաբեկչությամբ, կրիմինալը գործի դնելով, շանտաժով ամեն ինչ անելու են, որպեսզի բացառեն իրենց պարտությունը, և եթե Գյումրիում ընտրություններից առաջ համախմբում տեղի չի ունեցել, ուրեմն մոռացեք իշխանությունների պարտության մասին։ Այլ հարց է, թե որքան լեգիտիմ կլինի իշխանությունների այդ հաղթանակը, բայց այսօր տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ լեգիտիմության մասին ուղղակի խոսք լինել չի կարող։

-Պարո՛ն Բաղդասարյան, Ձեր խոսքից կարո՞ղ եմ ենթադրել, որ համոզված եք՝ Գյումրիում ՔՊ-ի հաղթանակը կանխորոշված է։

-Ես դա հաղթանակ չէի անվանի։ Կարող ենք ասել, որ կանխորոշված է, որ քաղաքապետի աթոռը կզբաղեցնի իշխանության ներկայացուցիչը։ Թե ինչ մեթոդներով՝ շանտաժով, հանցավոր, թե ինչով, այլ հարց է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմության հաղթանակը առաջիկա ընտրություններին անխուսափելի է. Արթուր Վանեցյան

Հաջորդ գրառումը

Լավ ճանաչելով Մարտունին, իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Լավ ճանաչելով Մարտունին, իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական