Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իշխանությունը կա՛մ չի գնահատել նոր սպառնալիքները, կա՛մ, որ շատ ավելի հավանական է՝ գիտակցաբար գնում է նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

18/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում  պատասխանելով 168.am-ի հարցին, թե ռազմավարական առումով ի՞նչ իրավիճակ կստեղծվի Սյունիքում, եթե  երկուստեք զորքերը հայելային հետ քաշվեն, որի մասին գաղափարը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում ՀՀ իշխանությունը, նշեց, որ, օրինակ, Տեղ համայնքը և հարակից գյուղերը, հատվածներ կան, որ եթե հայկական կողմը 3 կմ  հետ քաշվի նաև  մեր բնակավայրերից, ադրբեջանցիները կհայտնվեն  հայկական բնակավայրերում, ավելին, հայկական կողմը հետ կքաշվի նաև մեր կոմունիկացիաներից:

«Մենք տեսել ենք, որ այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների և տարբեր ագրեսիաների արդյունքում անարգել ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածքում: Պատկերացրեք, այս իրավիճակում մենք պայմանական ևս 3 կմ հետ քաշվենք ու հետ քաշվենք բազմաթիվ կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ, իսկ ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Այսինքն՝ մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Իրականության մեջ սա որևէ տրամաբանություն չունի, իշխանությունը ջանքեր է գործադրում ցույց տալու, թե իրավիճակը շտկում է, բայց իրականում մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի մեջ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, պատերազմից հետո սահմանն անցնում է այնպիսի բնագծերով, որտեղ մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում: Օրինակ՝ 2020  թվականի նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրելուց  և Քարվաճառը, Քաշաթաղը հանձնելուց հետո  սահմանամերձ բնակավայրերի կարգավիճակ են ստացել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք գյուղեր:

«Այս իրավիճակում ևս 1-2  կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է մեզ համար ամենաթանկ արժեք համարվող հողի մասով, այլև խնդիր է նաև ռազմավարական ու ռազմական տեսանկյունից: Այսինքն՝ ստացվում է, որ այս իշխանությունը կամ չի գնահատել ՀՀ-ի համար նոր սպառնալիքները, կամ, որ շատ ավելի հավանական է՝ գիտակցաբար գնում է նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ

Հաջորդ գրառումը

ՀՀ-ն դառնալու է մեծ միջանցք. ո՛չ բիզնեսն է մերը լինելու, ո՛չ անվտանգությունը. Արտակ Զաքարյան(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-ն դառնալու է մեծ միջանցք. ո՛չ բիզնեսն է մերը լինելու, ո՛չ անվտանգությունը. Արտակ Զաքարյան(տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական