Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ինտրիգներ՝ Ելիսեյան պալատից

Ելիսեյան պալատը մեկնաբանել է նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին մամուլի հրապարակումները։

 Europe 1 ռադիոկայանը հաղորդում է, որ  նախագահական գրասենյակը հերքել է տարածված հաղորդագրությունները։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրախորհրդարանի աջակողմյան ընտրությունների հաջողության ֆոնին դիտարկում է հրաժարականի հնարավորությունը։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այո, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները, նա պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»,- ասել է նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Europe 1-ը հավելել է, որ եթե նույնիսկ դա չլինի ակնհայտ նախընտրելի տարբերակը, նախագահի հրաժարականի հեռանկարը կարող է ծառայել գալիք ընտրությունները դրամատիզացնելու քարոզարշավին։