Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս է ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասը. դատախազը դատարան է հանձնել Միքայել Մինասյանի հանցակցությամբ փողերի լվացման համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը

06/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատախազը 2025 թվականի մայիսի 5-ին դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Մ.Մ.-ի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի Համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մ.Մ.-ն և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով:

Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Մասնավորապես՝ Լ.Ա.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հետ՝ արտերկրում գրանցված կազմակերպության միջոցով 5 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:      Այդ նպատակով փաստացի Մ.Մ.-ին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը: Պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության՝ արտերկրում սպասարկվող հաշվեհամարին, իսկ մեկ օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, այդ հաշվեհամարից 5 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող՝ «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման դիմաց:

Արդյունքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի ու բաժնետիրոջ և արտերկրում գրանցված կազմակերպության միջև կնքվել է «Շանթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով նշված կազմակերպությունն իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Որոշ ժամանակ անց Լ.Ա.-ն և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով Մ.Մ.-ի դասընկեր և մտերիմ Ա.Մ.-ի հետ, ձեռնամուխ են եղել արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման իրական բնույթը, ծագումնաբանությունը, պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, քողարկելուն ուղղված գործողությունների կատարմանը: Արդյունքում՝ Ա.Մ.-ն, ձեռքբերման պահին տեղեկացված լինելով «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև նպատակ ունենալով օժանդակել Լ.Ա.-ին և Մ.Մ.-ին, որպեսզի վերջիններս խուսափեն իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նույն կազմակերպության հետ բաժնեմասերի առուվաճառքի ձևական գործարքի կնքման միջոցով օրինական տեսք տալով իրենց գործողություններին, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Դատախազը 2025 թվականի ապրիլի 30-ին Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 2025 թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիշերը հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանnցը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանnցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական