Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անհանգստացնում Գերմանիային

05/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիան, որն անհանգստացած է Ուկրաինայի անդամակցությունից հետո Եվրամիությունում իր ներկայիս իշխանությունը կորցնելու համար, կոչ է արել վերանայել որոշ օրենքներ՝ կապված այս միությունում իշխանության բաշխման հետ։

Բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրը Daily Telegraph-ին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այդ հարցը և պահանջել, որ մինչ Կիևը միանա Եվրամիությանը, որոշ համաձայնագրեր և այս միության պայմանագրերը պետք է վերանայվեն¹:

Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի վերլուծության համաձայն, եթե Ուկրաինան դառնա Եվրամիության լիիրավ անդամ, ապա այն կդառնա Միության հինգերորդ, բայց ամենաաղքատ երկիրը։

Թվում է, թե չնայած Ուկրաինայի անդամակցության ակնհայտ ողջունմանը, Կիևի անդամակցությունը որոշ կուլիսային մտահոգություններ է առաջացրել:

Համաձայն այս միության ներկայիս քվեարկության համակարգի, որը չափվում է երկրների թվով և նրանց բնակչությամբ, Ուկրաինան կարող է տիրել այս միության իշխանության 9%-ին։

Չնայած Գերմանիան Եվրամիության ամենամեծ և ամենահարուստ երկիրն է, Ուկրաինայի մասնաբաժինը, Լեհաստանի (որը Կիևի մերձավոր դաշնակիցն է) ձայների հետ մեկտեղ, կարող է ավելի մեծացնել այս երկու երկրների հավաքական ուժը Եվրամիությունում քան Գերմանիան։

Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի անդամ Նիկոլայ ֆոն Օնդարզան ասել է. «Այս հարցը կտեղափոխի Եվրամիությունում ուժերի հավասարակշռությունը Ֆրանսիայից և Գերմանիայից Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, և այդ երկրները, սկանդինավյան երկրների հետ միասին, առաջին անգամ կունենան ավելի մեծ իշխանություն քվեի դիտանկյունից:

Շոլցը ցանկանում է փոխել քվեարկության համակարգը, որպեսզի ապահովի, որ միությունում ուժային բլոկներ չձևավորվեն և ավելի շատ վարկ պահանջեն իրենց հարուստ արևմտյան դաշնակիցներից:

Շատերը վաղուց էին ցանկանում չեղարկել Եվրամիության երկրների վետոյի իրավունքը և այս միությունում որոշումներ կայացնելու չափորոշիչ դնել մեծամասնության ձայնը։ Գերմանացի ղեկավարը նույնպես աջակցում է այս հարցին։

Եվրոպական միության գործող կանոնակարգերի համաձայն՝ որոշ կարևոր որոշումներ, այդ թվում՝ հարկային քաղաքականության կամ արտաքին քաղաքականության ոլորտում, պետք է ընդունվեն բոլոր անդամների համաձայնությամբ։ Սա թույլ է տալիս 27 անդամ երկրներից մեկին կանխել կամ հետաձգել որոշում կայացնել կոնկրետ ոլորտում: Վերջին տասնամյակների ընթացքում Եվրամիության ընդլայնման ալիքների քննադատները կարծում են, որ անդամների թվի աճն այն գործոններից մեկն է, որը դժվարացրել է այս միությունում կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնելը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ կոչ էր արել փոխել Եվրամիության քվեարկության համակարգը՝ այս միության փոքր անդամների կողմից իր երկրի նպատակների խաթարումը կանխելու համար։

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո Ուկրաինան հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար և վերջերս ստացել է «անդամության թեկնածուի» կոչում։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կտևի մի քանի տասնամյակ, քանի որ Ուկրաինան պետք է ձեռնարկի բազմաթիվ դատական, տնտեսական, ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումներ՝ ԵՄ արժեքներին և օրենքներին համապատասխանեցնելու համար:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է արագացնել իր երկրի անդամակցության գործընթացը։ Նա ասաց. «Մեր անդամակցությունը չպետք է տևի տասնամյակներ կամ տարիներ: Մենք պետք է արագ հաղթահարենք այս ճանապարհը»։

Թեև Ուկրաինայի անդամակցությունը ողջունել են այս միության անդամ բոլոր 27 երկրները, սակայն Գերմանիան միակ երկիրը չէ, որը մտահոգություն է հայտնում այս կապակցությամբ։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

KFC-ին հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Հաջորդ գրառումը

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական