Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ու Ալիևի ելույթները, դրանք համեմատել ու այս եզրահանգմանը եկել. Սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պայթյունավտանգ հակասությունների կուտակում, որը ուժային դիսբալանսի պայմաններում կարող է Հայաստանի համար վերածվել կամ նոր պատերազմի, կամ պարտադրված զիջումների։

Քաղաքագետը արձանագրել է.

ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբևէ պաշտոնական փաստաթղթերում ու բանակցություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չի եղել։

Բայց նույն ամբիոնից Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այդ եզրը՝ փաստացի Հայաստանին առաջադրելով արտատարածքային միջանցքի պահանջ։

«Եթե այս հիմնարար հարցում չկա երկկողմ ըմբռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսում Փաշինյանը։

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված»,- նկատում է Սուրենյանցը։

Չմոռանանք ևս մեկ կարևոր հանգամանք՝ TRIPP-ի խորքում թաքնված է նաև աշխարհաքաղաքական բախման վտանգը։

Իրականությունն այն է, որ միջազգային հանրությանը խաղաղության պատրանք վաճառելով՝ Փաշինյանը վտանգավոր մոլորության մեջ է գցում նաև սեփական ժողովրդին։