Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ

05/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Zham.am-ը գրում է.

«Եվ այսպես, պարզվեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է «թափանցիկ և բաց երկխոսություն», սակայն դրա մասին ոչ միայն դետալների, այլև վերջնական նպատակի մասին Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ուզում որևէ բան ներկայացնել հանրությանը: Ցանկացած բանակցություն ունի իր նպատակն և դրան հասնելու ուղին: Պարզվում է Ռուբինյանը նույնիսկ այդ նպատակի մասին ոչինչ չի ուզում խոսել: Ակամայից դա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հանրահայտ դարձած այն ձևակերպումը, թե «…Ադրբեջանի հետ Արցախի շուրջ ի՞նչ ուզում բանակցում ենք, ձեզ ի՞նչ…»: Թե ինչպես ավարտվեցին այդ «բանակցությունները», այսօր բոլորիս համար է տեսանելի: Նույնը կատարվում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում: Թե ինչ է բանակցում Ռուբինյանը ոչ ոք չգիտի, մինչև որևէ փաստ չարձանագրվի:

Ընդ որում Ռուբինյանը կրկնում է, թե իբր այդ բանակցությունները ընթանում են «առանց նախապայմանների»: Լրագրողի այն հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու են  Թուրքիայի ներկայացուցիչները միշտ նշում, որ «իրենց ցանկացած քայլը Հայաստանի հետ կորդինացվում է Բաքվի հետ», Ռուբինյանը պատասխանում է կատարյալ ցինիկ ձևակերպմամբ: Ըստ նրա իրեն էլ դուր չի գալիս թուրքերի այդ ձևակերպումը, բայց պարզվում է իրենք՝ թուրքերը, Ռուբինյանին հավաստիացրել են, որ իրենք իր հետ բանակցում են «առանց նախապայմանի»: Այսպիսի ծաղր հայ հանրության հանդեպ չի եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ոչինչ որ Ռուբինյանը իր այս ձևակերպմամբ ծաղրում է իրենց «ժեխին»: Բայց նա ծաղրում է նաև հայ հանրության մեծ մասին: Քանզի, նույնիսկ վերջացած հիմարների համար էլ է պարզ, որ թուրքերը կանխամտածված են  նման հայտարարությունով հանդես գալիս, որպեսզի հրապարակավ ձևակերպեն, որ իրենց բանակցությունները Հայաստանի հետ շաղկապված է Ադրբեջանի շահերի հետ:

Իրականում Ռուբինյանը գիտի, որ այդպես է, պարզապես նյարդայնանում է, որ պաշտոնական Անկարան բացահայտում է սույն հանգամանքը և թույլ չի տալիս, որ ինքը՝ Ռուբինյանը, խաբի հայ հանրությանը: Նման նվաստացուցիչ վիճակի մեջ հայ հանրությունը երբեք չի եղել վերջին 30 տարվա ընթացքում:

Իսկ երբ Ռուբինյանը սկսում է ճամարտակել այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է բանակցություն եղել Թուրքիայի հետ, ապա դրանով նա, փաստացի, վիրավորում է հայ ժողովուրդին, կասկածի տակ դնելով մեր ժողովրդի մտավոր կարողությունները: Այն, որ ներկայիս հայ հանրությունը, մեղմ ասած, թեր զարգացած վիճակում է գտնվում, անվիճելի է: Սակայն Ռուբինյանը կարծում է, թե դա նշանակում է, որ Հայաստանում մարդիկ կենդանիներից ընդանրապես չեն տարբերվում:

Սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բանակցել են ոչ պարտված վիճակում, երբ Արցախը և 7 շրջանները մեր վերահսկողության տակ էին: Այն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները խնդրում էին, ընդամենը մեկ շրջանի դիմաց ամբողջովին վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները: Այսօր 9-ը շրջան է հանձնվել, սակայն երկու տարի անց Ռուբինյանը խնդրում է թուրքերին, որպեսզի գոնե դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացվի:

«Հին» իշխանության ժամանակ, ավելի քան 10 հազար թուրք մտավորական ստորագրությամբ հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրք ղեկավարները սկսեցին ընդունել, որ 1915-ին հայերի նկատմամբ եղել է «մեծ անարդարություն»:

Թուրքիայում սկսեցին բացահայտորեն խոսել Ցեղասպանության ճանաչման մասին և ոչ միայն հայերի կողմից:

Այսօր, «նոր» Հայաստանի ժամանակ, Թուրքիայում  ոչ միայն սկսում են կրկին արգելել խոսել Ցեղասպանության մասին, այլև Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով խոսվում է «Էնվերի հոգու փառավորման մասին», իսկ ներկայիս թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանով է հանդես գալիս: Այս ամենից հետո, մեր հանրության մեջ քանի հիմար հնարավոր կլինի գտնել, որոնք կհավատան Ռուբինյանի խոսքերին, որ իբր իր բանակցությունները թուրքերի հետ «առանց նախապայմանների է ընթանում»:

Այսքանից հետո Ռուբինյանը պետք է գոնե լռեր և հրապարակային խոսքով հանդես չգար: Սակայն ավաղ, ընդդիմության վերջին փողոցային գործընթացների պարտության արդյունքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների լեզուները երկարել են, ինչը հասկանալի է, սակայն հեռանկարային իմաստով արդարացված չէ:

Քանզի ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և հանրությունը կգտնի իր այն ներկայացուցիչներին, որոնք կկարողանան դուրս բերել երկիրը այս ամոթալի և խայտառակ վիճակից:

Սա է իրականությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիլիթ Գալստյանի ելույթը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Հաջորդ գրառումը

KFC-ին հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

KFC-ին հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական