Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ժան Գաբենի 8 ատամները

Ժան Գաբենի ատամը մի անգամ հեռացրին։ Մի քանի օր անց ատամնաբույժից մի ծրար ստացավ։ Գաբենը կարծեց, թե հեռացված ատամի հաշիվ է, բայց ծրարում գտավ թղթադրամներ և կարճ նամակ. «Ես Ձեր ատամը վաճառեցի Ձեր երկրպագուհուն, որն այժմ այն ​​կրում է որպես թալիսման։ Ստացած գումարից հանեցի իմ գումարը, իսկ մնացածն ուղարկեցի Ձեզ»։

Քիչ ավելի ուշ «Շվարցման և որդի» ատամնաբուժարանում  ծեր Իզյա Շվարցմանն արդեն ավարտում էր թղթադրամների հաստ կապոցը հաշվելը, երբ նրա որդին մտավ ներս։

– Ինչպե՞ս ես, հայրի՛կ։

 – Հիանալի է, որդի՛ս։ Այսօր ես վաճառեցի Գաբենի ևս 8 ատամ։

Աստված օրհնի նրան և նրա երկրպագուներին։

– Եվ մեր այն պացիենտներին, ովքեր նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ մենք հեռացնում ենք Ժան Գաբենի ատամները։

Հայր և որդի Շվարցմանները ծիծաղեցին, ապա Շվարցման ավագը երազկոտ ավելացրեց.

 – Ա՜խ, որդի՛ս, եթե միայն Ալեն Դելոնը մտներ մեր ատամնաբուժարան…