Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թnւյլ մի տվեք ձեզ ստիպпղшբшր պшտվшստեն. Դш վնшսпւմ է…ԵՊՀ դասախոս

03/10/2021
- Նորություններ, Տեղական

ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

Հարգելի տիկին Ավանեսյան,

Թույլ տվեք ևս մի անգամ բացատրել, ինչու ձեր գործողությունները ու հրամանները հակասահմանադրական են։

1․ Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։

2․ Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտ է, և միայն ես եմ որոշում ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակացս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6 ծախսեմ թեստերի։ Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պատկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։

3․ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում, ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։

Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։

Կարող եմ նաև ձեզ ընկերաբար բացատրել, թե ինչու ես չեմ ուզում պատվաստվել։ 1․ Չեմ վստահում պատվաստանյութին, և այսօրվա տվյալները ցույց են տալիս, որ դրանք միայն մասամբ են էֆեկտիվ։ Պատվաստվելով’ ես միևնույն է մնալու եմ պոտենցիալ վարակակիր, ինչը իմաստազրկում է այդ գործողությունը անգամ ալտրուիստական մտահղացումներից։ Հատկապես չպատվաստված ուսանողության շրջանում։

2․ Արդեն հիվանդացել եմ կովիդով ու շատ հեշտ եմ տարել։ Հետևաբար, չեմ վախենում կրկնակի հիվանդանալ։ Այնինչ, ես չգիտեմ, թե ինչպես է իմ օրգանիզմը ազդվելու պատվաստանյութից։ Եթե ես ունենամ որևէ բարդացում, հիմա կամ տարիներ անց, ո’չ դուք, ո’չ էլ մեկ ուրիշը պատասխան չի տալու, ոչ էլ փոխհատուցելու է։

Եվ, վերջապես, ով ռիսկի խմբում է, վախենում է հիվանդանալ, միշտ ազատ է պատվաստվելու։ Թավշյա, ոչ բռնի ձևով։ Պետականորեն արդարացված բռնությունը միայն հանցագործների դեմ օգտագործեք, ես հանցագործ չեմ։

Հարգանքով՝ ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյան ՀՀ առողջապահության նախարարություն»:

նյութի աղբյուր՝ besttimes.ru

Նախորդ գրառումը

Հայաստանի ու հայոց գահի համար արևմուտքի ու արևելքի պայքարը եղել է հնուց, և շարունակվում է առ այսօր

Հաջորդ գրառումը

«Սազանդեգի» իրանական օրաթերթի այսօրվա խորագիրը, Ալիևի ծաղրանկարով.

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026
Նորություններ

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026
Նորություններ

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026
Նորություններ

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026
Հաջորդ գրառումը

«Սազանդեգի» իրանական օրաթերթի այսօրվա խորագիրը, Ալիևի ծաղրանկարով.

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական