Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թրամփն ի վիճակի է կանգնեցնել Պուտինին. Զելենսկի

ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփն ի վիճակի է կանգնեցնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ արդեն մի քանի անգամ խոսել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի հետ։ Նրա կարծիքով՝ Թրամփը «ուժեղ է և անկանխատեսելի»։

«Ես կցանկանայի, որ նախագահ Թրամփի անկանխատեսելիությունը անհանգստացնի, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնությանը, ես համոզված եմ, որ նա իսկապես ցանկանում է վերջ տալ պատերազմին»,- հավելել է Զելենսկին։