Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մոլդովան կարող է արգելել Flyone Armenia-ի թռիչքները

Մոլդովան կարող է արգելել հայկական Flyone Armenia ավիաընկերության թռիչքները։

Newsmaker կայքը հաղորդում է, որ Մոլդովայի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարարությունը ներկայացրել է արգելքի ենթարկված ընկերությունների ցանկը։

Հանրային քննարկման ներկայացված նախագծում ներառվել են նաև Ռուսաստանում, Իրանում, Ղրղզստանում, Աֆղանստանում, Լիբիայում, Սուդանում, Կոնգոյում և Տանզանիայում գործող ավիափոխադրողների անունները։