Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թրամփն արգելել է անչափահասների սեռափոխության վիրահատությունների ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որն արգելում է դաշնային իշխանություններին ֆինանսավորել ամերիկացի անչափահասների շրջանում սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները։

Թրամփն իր հայտարարության մեջ  ընդգծել է, որ այս միտումը վտանգ է ներկայացնում Ամերիկայի և հասարակության համար։

«Բժիշկներն ամբողջ երկրում անդամահատում և ստերիլիզացնում են աճող սերնդին՝ կեղծ պատրվակով, որ նրանք կարող են փոխել իրենց սեռը մի շարք անդառնալի բժշկական միջամտությունների միջոցով… Սրան  պետք է վերջ դրվի», – ասել է Թրամփը: