ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու ֆինանսական խարդախության համար։
Թրամփին ձերբակալել են, մատնահետքեր են վերցրել ու լուսանկարել, որից հետո տեղի է ունեցել գործով առաջին նիստը։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփը մտադիր է դատարանում իրեն անմեղ ճանաչել։
Թրամփը դատարան է ժամանել մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով և անվտանգության աշխատակիցներով, որոնք իրեն են պատկանում որպես նախկին նախագահ։
Թրամփի ավտոշարասյունը դատարան է ժամանել Trump Tower-ից, ուր նախկին նախագահը ժամանել է Ֆլորիդայից, մեկ օր առաջ։ Դատարանի մոտ հավաքվել էին Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ ու հակառակորդներ, ինչպես նաև լրագրողներ. տարածքը շրջափակել են ոստիկանները և Գաղտնի ծառայության անդամները, որոնք հսկում են Թրամփին։
Չնայած լրագրողների բազմաթիվ խնդրանքներին և հետաքրքրությանը՝ դատարանը թույլ չի տվել ուղիղ եթեր հեռարձակել նիստերի դահլիճի իրադարձությունը։ Միայն թույլատրվել է մի քանի լուսանկար անել, այն էլ՝ մինչև նիստի մեկնարկը։