Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թրամփը որոշել է ԱՄՆ-ը հանել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Միացյալ Նահանգները որոշել է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից. հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային և սոցիալական նպատակներ է խթանում կուսակցական կողմնակալությամբ, այդ թվում՝ չափից դուրս  աջակցելով ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրին, ինչը հակասում է մեր «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականությանը», – ասել է  Թեմի Բրյուսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, քանի որ կազմակերպությունը աջակցում է ամերիկյան շահերին չհամապատասխանող նախաձեռնություններին։

«Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որը աջակցում է պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, որի օգտին ամերիկացիները քվեարկել են նոյեմբերին», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին New York Post-ին։