Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրք ֆուտբոլիստը հայերի և այլ «ստորադաս մարդկանց» բնաջնջում է քարոզում.  գերմանացի լրագրող

Ավստրիայի հավաքականին խփած գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը մարզադաշտում ցուցադրել է «Գորշ գայլերի» ֆաշիստական ​​ողջույնը։ Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի լրագրող Թոբիաս Հաշը։

«Նա «թուրքերին» քարոզում է որպես «տերերի ռասա», որը պետք է բնաջնջի բոլոր «ստորադաս մարդկանց» (քրդերին, հրեաներին, քրիստոնյաներին, հայերին, եզդիներին և այլոց):

Սա կարելի է համեմատել Հիտլերի գերմանական ողջույնի հետ, քանի որ «Գորշ գայլեր»-ը նույնպես Ադոլֆ Հիտլերին համարում են իրենց տիպարներից մեկը։ Սա պետք է հանգեցնի Դեմիրալի որակազրկմանը EURO2024-ից»,- գրել է գերմանացի լրագրողը։