Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն հրադադարի հասնելու առաջին հիմքը դրվել է Ստամբուլում։

Հաքան Ֆիդանը նշել է, որ այս բանակցությունների արդյունքում լուծվել են կարևոր հարցեր, ինչպիսիք են գերիների փոխանակումը և հացահատիկի միջանցքը: Նա ընդգծել է Թուրքիայի վճռականությունը՝ շարունակելու երկխոսությունը և հայտնել է իր պատրաստակամությունը Ստամբուլում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին: