Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։

Օջախը գտնվել է Գոքսուն շրջանում՝ 9 կմ խորության վրա։