Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հետ կարգավորման հարցում մեծ առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան. News.am

30/06/2022
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», – ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, թե սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։

Պատգամավորի խոսքով՝ նման գործընթացներում ամենակարևորը քաղաքական կամքն է, եթե այն կա, ապա հանդիպման վայրը դառնում է տեխնիկական հարց. «Բացի այս, Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երեւանում, երթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացն ուզում են տեսնել  որպես իրապես երկկողմ գործընթաց: Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: Բայց կրկնում եմ,  այս գործընթացներում ամենակարեւորը քաղաքական կաամքն է, եթե այդ կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» – ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ նա ընդգծեց, թե դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս նույնիսկ հակառակը՝ խանգարում են: «Զանգեզուրի միջանցք չկա մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որեւէ նախագիծ, որեւէ երեւույթ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու: Բացի դրանից Հայաստանում Զանգեզուր անունով տարածքային միավոր գոյություն չունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լրացուցիչ ծախսերի առաջ կանգնելը քիչ էր, հիմա էլ սա․ Արմեն Գրիգորյանը՝ անկանխիկ գործառնությունների մասին

Հաջորդ գրառումը

Զոհվածների հարազատները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են «թմրաահաբեկչական դավադրության» մեջ. ԱՄՆ գլխավոր դատախազ

03/01/2026
Նորություններ

Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

03/01/2026
Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Հաջորդ գրառումը

Զոհվածների հարազատները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական