Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Փաշինյանը Թրամփի ուղուն համաձանություն տվել՝ առանց գերինրի հարցի լուծման հստակ պայմանավորվածության. այդ հարցը բաց է մնում պատմության համար

14/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իլհամ Ալիեւը Ֆրանս24-ին տված հարցազրույցում անդրադառնալով Բաքվում պահվող մեր հայրենակից պատանդների հարցին, մասնավորապես Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, ասել է, թե խոսք չի կարող լինել նրանց ներման մասին: Ալիեւը նշել է, որ Վենսը իր հետ հանդիպմանը նաեւ այդ թեման է շոշափել, բայց Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի լինի ներում, որովհետեւ նրանք ավելի ծանր հանցագործ են, քան ֆաշիստները:

Մի կողմ թողնենք այն, որ Ալիեւի այդ բնորոշումը բացարձակ մտացածին է եւ անհեթեթ: Մենք ինքներս մեզ չէ, որ պետք է համոզենք, որ այդ մարդիկ հանցագործ չեն: Թեեւ, ցավոք սրտի կան հայեր, որոնց պետք է «համոզել»:

Բայց ինձ հետաքրքիր են այն փորձերը, որոնք ուղղված էին ԱՄՆ փոխնախագահ Վենսին համոզելու, որ նա լուծի մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը: Ես այս թեմային անդրադարձա դեռ այն ժամանակ, երբ սկսեցին Վենսին հասցեագրված ուղերձներ: Ես հատուկ գրառում արեցի այդ առնչությամբ, նշելով, որ ընկալումներն ինձ համար տարակուսելի են, բայց չծավալվեցի, առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Նշեցի, որ կանդրադառնամ ավելի ուշ: Այդ գրառումս հիշեցնում եմ վերեւի հղումով:

Կասկած չունեմ, որ Վենսին հղված տարբեր ուղերձների հեղինակները ունեցել են օգնության ամենաանկեղծ ակնկալիք, ունեցել են մեր պատանդառված հայրենակիցներին վերադարձնելու անկեղծ հույս, դրանով են դիմել ԱՄՆ փոխնախագահին:

Բայց դա ախր միամտություն է, անհույս միամտություն, եթե մենք խոսում ենք մեծ քաղաքականության մասին: Եվ հարցը անգամ այն էլ չէ, թե Վենսը «թքած ունի» այդ ամենի վրա: Ոչ, Վենսը գուցե շատ կուզեր օգնել, լինել օգտակար: Բայց Վենսը վերակացուն չէ, իսկ Ալիեւը՝ մանկապարտեզի սանը: Ոչ էլ Թրամպն է այդպիսին, որքան էլ ուզում է ներկայանալ այդպես: Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով, կամ ինչպես ասում է Թրամպը՝ գործարքով: դուր գա մեզ, թե ոչ: Սա է դառը իրականությունը:

Եթե ԱՄՆ Ալիեւին խնդրի, շատ խնդրի ներում շնորհել պատանդներին, դրա դիմաց պետք է ինչ-որ բան տա Ալիեւին: Իսկ ԱՄՆ Ալիեւին ինչու՞ պետք է ինչ-որ բան տա մեր հայրենակիցներին ազատելու դիմաց:

Իսկ ահա, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղուն համաձանություն տվել առանց այդ հարցի լուծման հստակ պայմանավորվածության, այդ հարցը թերեւս բաց է մնում պատմության համար:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինության ծավալը. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Փետրվարի 17-ին, Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում

03/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Նորություններ

Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը 1950-ականներին. Արա Պողոսյան

03/05/2026
Նորություններ

Ո՞ր ուժերին ԿԸՀ-ն գրանացեց առանց քվեարկության

03/05/2026
Հաջորդ գրառումը

Փետրվարի 17-ին, Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետը

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան: Կառավարությունից հայտնում են՝ «Զվարթնոց»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական