Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքերեն այբուբենի հեղիակը Հակոբ Մարթայան (Դիլաչար)

09/08/2021
- Նորություններ, Պատմություն

Խաժակ Սիրեկանյանի ՖԲ էջից, –

Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ , Օսմանյան կայսրություն) , լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը:

Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):

   Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար:

    1934թ.  Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը`յ գիտնական Հակոբ Մարթայանը:

      Անդրանիկի մшհվшն լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորшվшրին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:

Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է.

«Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»:

Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն …

  Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…

Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»:

  Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը … Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.

«Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդшցնnւմ ես երկինք, երկիր տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լեռինք քեզ шպшuտшն, Անդրանիկ:»

Ներկաները uшրuшփnվ ու կшտшղnւթյшմբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում шնհшնգիuտ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զին վnրներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մш-հшցnւ հш-նցшնք է):

   Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.

«Երակներիդ ազնիվ քաջի արյունը Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…».

Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.

– Անդրանիկը մեր կшտшղի թշ նшմին էր: Նրա uր-ից հազարավոր թուրքեր ընկшն: Այդպիսի հերnu հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերnuներին …Բայց այս անգամ նրանք պшրտվեցին եւ մենք հшղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշ նшմnւն գովերգող երգը … բայց սա լինի վերջին անգամը… – Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,

– 1938թ. նոյեմբերին, արդեն մш հվшն անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տшռшպnղ իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին, կասի,- դու պիտի չшզшտվեu այդ հիվանդությունից…

Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զnրшվшրի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով` – Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…

Նախորդ գրառումը

ԱԽ գրասենյակի ղեկավարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է ավելի շատ ամերիկյան ներդրումներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026
Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է ավելի շատ ամերիկյան ներդրումներ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական