Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թույլ կտա, թե թույլ չի տա Փաշինյանը, ՄԻՊ-ը պարտավոր է դրական արձագանքել Ռուբեն Վարդանյանի ուղերձին և համաձայնություն տալ Բաքվում հանդիպմանը. իրավապաշտպան

21/04/2026
- Նորություններ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է անհապաղ արձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ դիտարկելու հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելության հնարավորությունը։

«Նախ Ռուբեն Վարդանյանի ուղերձում շատ կարևոր դրվագ կար. որ նա հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենի հետ։ Մենք գիտենք, թե այդ երկրում ինչ ռեժիմ է գործում, և շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը չէր կարող հենց այնպես հանդիպել Ռուբեն Վարդանյանի հետ։ Նա առնվազն պետք է Ալիևի թույլտվությունն ունենար, որից հետո էլ խոսակցություն կզարգանար և Ռուբեն Վարդանյանը նման ուղերձով հանդես կգար։ Չնայած այնպես չէ, որ մեզ մոտ ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը չի որոշում։ Մեզ մոտ էլ է այդ վիճակը»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ Փաշինյանի և Ալիևի միջև, ամենայն հավանականությամբ, հայ գերիների՝ Բաքվում տեսակցելու մասին խոսակցություններ եղել են, և թույլ հույս է առաջանում, որ նման նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել։

«Բայց կրկնում եմ՝ եթե Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին, մեր օմբուդսմենը պետք է անհապաղ արձագանքի և իրականացնի այդ խնդրանքը։ Մենք գիտենք, թե ինչ դաժան պայմաններում են գտնվում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող մեր համերկրացիները, և արձագանքը պետք է լինի անհապաղ։ Թույլ կտա, թե թույլ չի տա Նիկոլ Փաշինյանը, ՄԻՊ-ը պարտավոր է դրական արձագանքել Ռուբեն Վարդանյանի ուղերձին և համաձայնություն տալ այդ հանդիպմանը, որպեսզի մարդիկ կարողանան Բաքվում տեսակցել իրենց հարազատներին»,- շեշտեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ տեսակցության պահանջը պետք է իրականացվի օր առաջ։

«Էլ չեմ ասում գերիների ազատ արձակման մասին։ Սա, իհարկե, քաղաքական հարց է, բայց գիտենք, թե ՀՀ ղեկավարներն այդ հարցում ինչքան պասիվ են։ Հնարավոր է, որ ընտրություններին ընդառաջ՝ նման մի քայլ անեն, քանի որ դա բխում է իրենց իսկ շահերից»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ իրավապաշտպանը նկատեց՝ նման հարցերում պետության հրապարակային արձագանքը խիստ կարևոր է, իսկ մանավանդ այս դեպքում, երբ մեր հայրենակիցներն ապօրինի են պահվում թշնամու բանտերում, պետք է հնչեն նրանց ազատ արձակման հրապարակային կոչեր։

«ՀՀ իշխանությունները շարունակ հայտարարում են, որ ադրբեջանական կողմի հետ օրուգիշեր բանակցում են հայ գերիների վերադարձի մասին, բայց մենք չենք տեսնում նույնիսկ Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիների նկատմամբ նրանց մարդկային, մարդասիրական վերաբերմունքը։ Եթե բանակցում եք՝ երկու բառ ասեք, տեսնենք՝ ինչ եք բանակցում։ Դա պետք է հրապարակային լինի, բայց քանի որ ամեն ինչ ծածկադմփոցի մեջ է… Շատ լավ կլիներ, թե ՄԻՊ-ը հրապարակային հայտարարություն աներ, և մենք բոլորս տեսնեինք, թե իրենք ինչ ձևով են առաջ շարժվելու։ Համոզված եմ, որ Հայաստանում մեծ մասը շատ մեծ ցանկություն ունի, որ հայ գերիներն ազատ արձակվեն ևվերադառնան հայրենիք»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Ուղերձում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, և ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ իր հայ գործընկերոջ  հետ քննարկել է հայ գերիների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ըստ Վարդանյանի՝ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել հանդիպման կազմակերպմանը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։

Միաժամանակ Ռուբեն Վարդանյանը ՀՀ օմբուդսմենին խնդրել է դիտարկել հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը՝ նշելով, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ «Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Նախորդ գրառումը

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան

Հաջորդ գրառումը

ՔԿՀ-ներ հոգևորականների մուտքի արգելքը նախկինում եղած գործողությունների իներցիոն շարունակությունն է. Ալեքսանդր Քանանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026
Միջազգային

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026
Հաջորդ գրառումը

ՔԿՀ-ներ հոգևորականների մուտքի արգելքը նախկինում եղած գործողությունների իներցիոն շարունակությունն է. Ալեքսանդր Քանանյան

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական