«Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին, զորավիգ` հայրենի սահմանները պահող մեր քաջասիրտ հրամանատարներին և զինվորներին». Գարեգին Բ Հայրապետ

Հայաստան վերադարձի ճանապարհին այսօր նաև հեռախոսազրույց ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Մեր օրհնությունը և զորակցությունը բերեցինք Արցախի իշխանություններին և մեր արի զավակներին՝ իրենց արդար պայքարում հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի։
Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին, զորավիգ՝ հայրենի սահմանները պահող մեր քաջասիրտ հրամանատարներին ու զինվորներին։
