Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թե բա հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և թափվում է ծառերի տակ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրում է․ «Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսևդո ընդդիմությունն ու պսևդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և թափվում է ծառերի տակ:

Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվար-հուլիսի համար.

2024-ին արտահանվել է 32676տ ծիրան,

2025-ին արտահանվել է 51677տ ծիրան։

Աճը կազմում է 19001տ կամ 58,2%։