Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թբիլիսիում ձերբակալվել է ԴԱԻՇ-ին անդամակցելու մեջ կասկածվող ադրբեջանցի

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ, որը կասկածվում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ և կալանավորված է մի շարք անօրինական գործողությունների մեղադրանքով։

Ինչպես հաղորդում է APA-ի Թբիլիսիի թղթակիցը, այս մասին տեղեկություն է տարածել Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից նախօրեին ձերբակալված երկու օտարերկրացիներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, իսկ մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի։

Ըստ Պետական ​​անվտանգության ծառայության՝ նրանք բերման են ենթարկվել,  որովհետև պայմաններ են ստեղծել Վրաստանի տարածքով միգրանտին ապօրինի այլ երկիր ուղարկելու համար։

Հաղորդվում է, որ որոշումը կայացնելիս դատարանը հաշվի է առել ինչպես կալանավորված օտարերկրացիների՝ այլ հանցավոր արարքներ կատարելու սպառնալիքը, այնպես էլ այն փաստը, որ նրանք փորձել են միջամտել հետաքննությանը։