Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Մայիսի 12-ին, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հայրապետական մաղթանքից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը պատգամով դիմեց ներկաներին և ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնեց Բագրատ Սրբազանին։

Նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու դիմաց անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որտեղ խոսքով ելույթ ունեցավ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։

Հայտնում է Վրաստանի հայ համայնքը: