Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թագավորական դրամահատարանի նոր եւ վերջին մետաղադրամը

Ո՞ւմ է նվիրված այն

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է երգիչ Ջորջ Մայքլին նվիրված մետաղադրամ։ «The Independent» պարբերականը գրում է, որ մանրադրամը հատվել է լուսահոգի երգչի՝ 1987-ին թողարկված «Faith» հիթի  մոտիվներով։

«Մեղադրամի թողարկմամբ՝ եզրափակվում է  թագավորական դրամահատարանի «Երաժշտության լեգենդներ» շարքը»,- գրում է թերթն ու հիշեցնում, որ նախկինում պատրաստվել էին «Who» եւ «Queen» խմբերի, ինչպես նաեւ՝ երաժիշտներ Դեյվիդ Բոուիի եւ Էլթոն Ջոնի պատկերներով մետաղադրամները։

Ջորջ Մայքլին փողի վրա պատկերել է իտալացի դիզայներ Սանդրա Դեյանան։ «Ջանացել եմ այնպես անել, որ մետաղադրամի վրայի ամեն մի գիծն արտացոլի երգչի «պաշտամունքային կերպարը»,- թերթին տված հարցազրույցում ասել է Դեյանան։

Մետաղադրամի վրա պատկերված է երգիչը՝ արեւային ակնոցով։

Պարբերականի տեղեկություններով՝ անվանական մետաղադրամները լույս են տեսել սահմանափակ թվով՝ 4 ոսկե եւ 3 արածաթե օրինակով։ 

Ս․Վ․