Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել:
«Նավահանգստից վերցված հողի հետազոտության արդյունքում հրթիռակոծման հետքեր չեն հայտնաբերվել»,- այսօր հայտնել Է Al Arabiya հեռուստաաալիքը:
Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ քննիչներն առայժմ չեն կարողացել պարզել պայթյունի պատճառը եւ շարունակում են ուսումնասիրել բոլոր վարկածները: «Անհրաժեշտ է ստանալ արբանյակների նկարահանումը՝ որոշելու համար, թե արդյո՞ք պայթյունի պատճառը կարող էր լինել հրթիռը»,-ասել է նա: