Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ըստ կանխատեսումների՝ 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման․ «Լույս»

26/12/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԼՈւՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը, այս անգամ անդրադարձ է կատարում Հարավային գազային միջանցքին՝ ուսումնասիրելով ընդլայնման առկա խոչընդոտները և հեռանկարները։

Ինչպես Տրանսանատոլիական գազատարը (TANAP), այնպես էլ Տրանսադրիատիկ գազատարը (TAP) այս տարի արդեն իսկ շահագործվում են ամբողջ ծավալով։ Այսինքն՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնման հեռանկարներն ուսումնասիրելիս պետք է հասկանալ այս բաղադրիչներից յուրաքանչյուրի թողունակության ընդլայնման հնարավորությունները։

Հիմնական գործոնները, որոնք առաջիկա տասնամյակի ընթացքում կազդեն Ադրբեջանից դեպի ԵՄ գազի մատակարարման վրա հետևյալներն են՝

գազի արդյունահանման մակարդակը, մասնավորապես, կասպյան նոր հանքավայրերի զարգացման տեմպերը,

Ադրբեջանի ներքին պահանջարկը, ինչպես նաև ադրբեջանական գազի նկատմամբ Վրաստանի պահանջարկը,

Ադրբեջանական գազի համար թուրքական շուկայի հնարավոր մրցակցային առավելությունը ԵՄ շուկայի նկատմամբ (այսինքն այն, թե տնտեսական և քաղաքական տեսանկյունից TANAP-ով անցնող գազի ինչ մասնաբաժին է նպատակահարմար թողնել Թուրքիային)։

«ԼՈւՅՍ» հիմնադրամի  գնահատմամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առկա խողովակաշարերի ծանրաբեռնվածությունը և դրանք կարճ ժամանակում ընդլայնելու տեխնիկական անհնարինությունը, ավելի իրատեսական է մինչև 2025 թվականը Ադրբեջանից ԵՄ-ին լրացուցիչ տարեկան մինչև 5 մլրդ մ³ գազի մատակարարումը (բացի արդեն իսկ ստանձնած 10 մլրդ մ³ երկարաժամկետ պարտավորությունից)։

Համաձայն փորձագիտական կանխատեսումների՝ արդեն 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը բնական կրճատման են գնալու։

Բոլոր իրատեսական սցենարների դեպքում կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը բնական գազի սեփական ռեսուրսներով լավագույն դեպքում ԵՄ գազի մատակարարումները մինչև 2025-ը կարող է հասցնել տարեկան 15 մլրդ մ³-ի, իսկ մինչև 2030-ը՝ 20 մլրդ մ³-ի։

Նույնիսկ տարեկան 20 մլրդ մ³ գազ մատակարարելու դեպքում ԵՄ շուկայում ադրբեջանական գազի մասնաբաժինը կշարունակի մնալ ոչ այնքան մեծ՝ ԵՄ տարեկան սպառման (շուրջ 400 մլրդ մ³) առավելագույնը 5%-ը։

Մոսկվայի և Թեհրանի կողմից ՀԳՄ միջոցով ԵՄ-ին ուղիղ գազ մատակարարելու հեռանկարը այսօր նույնքան անիրատեսական է (հիմնականում քաղաքական հանգամանքների բերումով), որքան 3 տարի առաջ։ ՀԳՄ միջոցով դեպի ԵՄ գազի մատակարարման ամենաիրատեսական այլընտրանքային աղբյուրը թերևս Թուրքմենստանն է։

44-օրյա պատերազմից և ՀԳՄ վերջին բաղադրիչի՝ Տրանսադրիատիկ գազատարի շահագործումից կարճ ժամանակ անց Ադրբեջանն ու Թուրքմենստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին վիճելի «Դոստլուղ» (թարգմ․ «Բարեկամություն») հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Այն փաստը, որ ինչպես ՀԳՄ ամբողջական շահագործումը, այնպես էլ Բաքու-Աշգաբատ հուշագրի ստորագրումը անմիջապես հաջորդեցին 44-օրյա պատերազմին, ընդգծում է մի կողմից այդ իրադարձությունների փոխկապակցվածությունը, մյուս կողմից՝ դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստը։

Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում և Ադրբեջանում միասին կենտրոնացված է բնական գազի հաստատված համաշխարհային պաշարների շուրջ 10%-ը կամ 19,2 տրլն մ³-ը։ Այս երկրները միասին արդյունահանում են համաշխարհային արդյունահանման շուրջ 5%-ը կամ տարեկան գրեթե 200 մլրդ մ³ գազ։

Պատահական չէ, որ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Բաքուն աննախադեպ ակտիվություն է դրսևորում Կենտրոնական Ասիայի երկրների հետ շփումներում։ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում, հետևաբար խրախուսվում է վերջինիս կողմից։ Այս տեսանկյունից հատկապես մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում բրիտանական և ամերիկյան էներգետիկ հսկաները, որոնք, բացի քաղաքական շահերից, ունեն նաև էական տնտեսական ներգրավվածություն թյուրքական աշխարհի էներգետիկ կառուցվածքում։ 

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ : 

Աղբյուր՝ Yerevan.Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջարկում եմ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին․ Այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում․ Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը քարոզչական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը քարոզչական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում․ Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական