«Բագրատունիների տերությունը IX դ. վերջին և X դ. սկզբին»
Սա 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքն է: Նշեմ, դասագրքի սակավաթիվ այն քարտեզներից է, որոնք ունեն պայմանական նշաններ: Հարցեր դասագրքի հեղինակին և պատմաբաններին ու պատմության ուսուցիչներին.
1. Ըստ այս քարտեզի՝ նույն գունանշումով են Աղվանից թագավորությունը, Քարթլին ու Կախեթի իշխանությունը: Մայրաքաղաք է նշված Տփղիսը: Ու՞ր են Կախեթի իշխանության սահմանները, Տփղիսը ո՞ր վարչամիավորի մայրաքաղաքն է: Գուշակեք, խնդրեմ:
2. Քարտեզում մայրաքաղաքները նշված են սև շրջանակով, մեջը՝ կարմիր գունանշմամբ: Ասացեք, խնդրեմ, ո՞ր վարչամիավորի մայրաքաղաքն է քարտեզում մայրաքաղաքի գունանշմամբ պատկերված հետևյալ քաղաքներից յուրաքանչյուրը՝ Տրապիզոն, Սեբաստիա, Մելիտինե, Ամիդ, Մուֆարկին, Ուռհա (Եդեսիա), Պարտավ, Շամախի և այլն:
Արման Մալոյան, պատմաբան