Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ընտրեք՝ ապո՞ւշ եք, թե օկուպանտ՝ Ուզբեկստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի նախագահը՝ ռուսներին

Ուզբեկստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

ՌԴ հաղորդագրության մեջ նշվել է, որ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Ուզբեկստանի ԶԼՄ-ների ազգային ասոցիացիայի նախագահ Շերզոդխան Կուդրաթոյի հայտարարությունների հետ։

«Մենք համոզված ենք, որ մեր երկրների ժողովուրդների միջև վեճի՝ ներսից կամ դրսից ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Հուսով ենք, որ մոտ ապագայում Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի  սկզբունքային գնահատականով պաշտոնական մեկնաբանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Շերզոդխան Կուդրաթոջան քննադատել է այն փաստը, որ 1966 թվականի երկրաշարժից հետո Տաշքենդ եկած ռուսները դեռ չեն սովորել ուզբեկերեն, և ասել է, որ ռուսները պետք է ընտրեն՝ ապուշ են, թե օկուպանտ։