Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Երևանը պետք է ընտրի՝ Ռուսաստանի հետ երկխոսությո՞ւն, թե Միջազգային քրեական դատարանից բխող պարտավորություններ. Զախարովա

Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա. այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, դա Երեւանին ստիպում է ընտրություն կատարել Արեւմուտքի թելադրած՝ Միջազգային քրեական դատարանից բխող պարտավորությունների, մյուս կողմից՝ քաղաքական հարցերի միջև, ինչպիսիք են Ռուսաստանի հետ երկխոսությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում։

«Ուստի մենք նախատեսում ենք և հուսով ենք ստանալ համապատասխան երկկողմ երաշխիքներ մեր հայ գործընկերներից, ինչի մասին Երևանում բոլորին  քաջ հայտնի է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։