Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Էստոնիան 100 հազար եվրո կհատկացնի Արցախին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար: Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ: