Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԷդուԱրմենիա 2022

Հարգելի գործընկերներ,

Հունիսի 30-ին «Երեւան իմ սեր» հիմնադրամում (հասցե՝ Իսրայելյան 3) ժամը 19:00-ին կտրվի ԷդուԱրմենիա նախաձեռնության ԷդուԱրմենիա 2022 համահայկական գիտակրթական  աշխատաժողովի մեկնարկը:

Աշխատաժողովին մասնակցելու են 120 խոսնակներ Հայաստանից, Սփուռքից և Արցախից, ինչպես նաև այլ ազգի կրթության և գիտության ոլորտի մասնագետներ: Խոսնակները ներկայացնելու են զեկույցներ ներառական կրթության, դասավանդման ժամանակակից մեթոդների, նախագծային ուսումնառության և այլ արդիական թեմաների շուրջ:

Միջոցառման նպատակը աշխարհի և համահայկական ներուժի միավորումն է՝ հօգուտ Հայաստանի և Արցախի Հնրապետության գիտակրթական կյանքի առաջխաղացման:

Բացման արարողությանը ներկա կգտնվեն և ելույթներ կունենան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, Կրթության տեսչության տնօրենի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանը, “Կզնակ” հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, բուհերի ներկայացուցիչներ և փորձագետներ Սփյուռքից:

Սիրով կսպասենք բոլորիդ միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու ակնկալիքով:

Բոլոր հարցերով կարող եք դիմել «ԷդուԱրմենիա» համահիմնադիր, աշխատաժողովի կազմակերպիչ Լիլիթ Մկրտչյանին:

Հեռ. 094 020381

Միջոցառման վայրի տեղը քարտեզի վրա՝ https://yandex.com/maps/10262/yerevan/house/YE0YcwdhSUcGQFpqfX12dnViZQ==/?ll=44.501021%2C40.177911&z=16