Էդգար Ղազարյանը դիմել է իրավապահ մարմիններին և սպասում է համապատասխան քայլերի Ռուբեն Ռուբինյանի նկատմամբ

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։
Նրա խոսքով՝ Ռուբինյանի՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում աշխատանքի ընթացքում ինքը հինգ անգամ փորձել է մասնակցել նրա պաշտոնական ընդունելությանը, սակայն յուրաքանչյուր անգամ մերժում է ստացել։
«Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ։ Մոտ ապագայում ես ակնկալում եմ, որ գլխավոր դատախազը Ազգային ժողով կգա՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև, կարծում եմ, վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ»,-նշեց Էդգար Ղազարյանը:
