Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում է Կամո Քոչունցը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա. հայտնում են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ՊՆ-ում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունց և Առաքել Մարտիկյան: