Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսաստանը եւ Ուկրաինան բանակցություններ են վարում Գոմելի մարզում

Ռուսաստանը եւ Ուկրաինան իրենց առաջին բանակցություններն են անցկացնում Բելառուսի Գոմելի մարզում։

Ռուսական կողմը Բելառուս է ժամանել փետրվարի 27-ին։ Ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների վայր է ժամանել ռազմական ուղղաթիռներով բանակցությունների մեկնարկից երկու ժամ առաջ, հայտնում է БЕЛТА-ն։

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, Դոնբասում կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալը Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ փոխարտգործնախարար Նիկոլա Տոչիցկին։

News.am