Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են.ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Եղանակի պատճառով մարտի 13-ին դադարեցվել են ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զոհված զինծառայողների աճյունների՝ Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում նախատեսված որոնողական աշխատանքները, դադարեցվել են տեղացող ձյան և բքի պատճառով։ Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին:

Հրադադարից հետո, առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն: