Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զոհերի թիվն անցել է 2000-ը. Աֆղանստանում երկրաշարժն ավերել է 6 գյուղ

Աֆղանստանի արեւմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ, առնվազն 9000 մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է թալիբների կառավարության արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 Աղետը խլել է 2053 մարդու կյանք, առնվազն 9240-ը վիրավորվել  է։ Ցնցումների հետեւանքով ավերվել է 1329 տուն։

Թալիբանի կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Աբդուլլահ Վահիդ Ռայանը Associated Press-ին հայտնել է, որ երկրաշարժերի հետևանքով վեց գյուղ ամբողջությամբ ոչնչացվել է։