Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զինված հարձակում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր առավոտյան զինված հարձակում է եղել․ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարձակումը հետ մղելիս զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։ Եվս մեկը վիրավորվել է։

Զինված հարձակում գործած անձը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։