Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զելենսկին պատերազմի ժամանակ «չի փախչի» ու նորից կառաջադրվի ընտրություններում

«Եթե պատերազմը շարունակվի, այո, ես նորից կառաջադրվեմ  որպես նախագահի թեկնածու, իսկ եթե պատերազմն ավարտվի, չեմ առաջադրվի: Ես չեմ կարող փախչել պատերազմի ժամանակ», – Digi24-ին տված հարցազրույցում պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկին:

Նա Digi24-ին ասել է, որ Ուկրաինան հիմա պատերազմի վերջին փուլում է։