Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունենում Անկարայում։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հայտնում է, որ երկու նախագահների հանդիպումն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մամուլի համար փակ ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։

Զելենսկիի և Էրդողանի երկկողմ հանդիպումից հետո կկայանա նաև պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում։

Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները պետք է տեղի ունենան օրվա երկրորդ կեսին։ Ըստ BBC-ի՝ ուկրաինական պատվիրակության կազմը դեռ վերջնական չէ։ Զելենսկին, որպես պատվիրակության նախագահ, կարող է ցանկացած պաշտոնյայի ուղարկել Ստամբուլ։ Այժմ ուկրաինական պատվիրակության բոլոր անդամներն Անկարայում են՝ Էրդողանի հետ հանդիպմանը։

Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։