Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին կարծում է, որ «սարդոստայն» գործողությունը կստիպի Ռուսաստանին նստել բանակցային սեղանի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  համոզված է, որ ռուսական բանակին կորուստներ պատճառելը և նրա ռազմական  ներուժի նվազեցումը պետք է ստիպեն Ռուսաստանին համաձայնել նստել  դիվանագիտական սեղանի շուրջ։։

Զելենսկին այս մասին ասել է «Բուխարեստի իննյակի» և Սկանդինավյան երկրների Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ։

«Սա հատուկ պահ է։ Մի կողմից Ռուսաստանը սկսել է իր ամառային հարձակումը, բայց մյուս կողմից, այդ երկիրը  ստիպված է զբաղվել դիվանագիտությամբ։ Սա և՛ մարտահրավեր է, և՛ իրական հնարավորություն բոլորիս համար։ Սա հնարավորություն է փորձել վերջ դնել այս պատերազմին» , – ասել է  Զելենսկին։

Զելենսկու խոսքով ՝ Եվրոպան և Միացյալ Նահանգները միասին ավելի լավ զինատեսակներ  ունեն, քան Ռուսաստանը։

«Մենք նաև ունենք ավելի ուժեղ մարտավարական լուծումներ։ Մեր «Սարդոստայն» գործողությունը երեկ ապացուցեց դա։ Ռուսաստանը պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում կորուստներ կրել։ Ահա թե ինչն է նրան մղելու դեպի դիվանագիտություն» , – ընդգծել է  Զելենսկին։

Նրա խոսքով՝ պատերազմում Ռուսաստանի կորուստները վկայում են, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև ամբողջ Եվրոպան։